Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 50 մետր | Region

Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 50 մետր

Նոյեմբեր 16,2026 22:12

Գորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրև։

Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Նորություններ