Եթե ժողովուրդը կմերժի նոր Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս․Փաշինյան
«Եթե ժողովուրդը կմերժի նոր Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը այո կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ սա մի առաջարկ է, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել․ «Որովհետև եթե ընդդիմությունը հրաժարվի ինձ հեռացնելու այս տարբերակներից, մենք ենք իրենց հեռացնելու»։
Փաշինյանն ասել է՝ հանրաքվեի գնալով՝ ժողովուրդը կասի՝ ինքը՝ Փաշինայնն ունի՞ վստահություն, թե՝ ոչ․«Սա մի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները պետք է հստակ պատասխանեն այդ հարցերին։ Այն քաղաքական ուժերը, որոնք համախմբվել են «ոչ»-ի շուրջ, իրենք էլ պետք է հստակ ասեն՝ իրենք միացիալ Հայաստանի տեսլականը պաշտպանում են, թե՞ ոչ։ Ղարաբաղի հայության վերադարձի տեսլականը պաշտխանո՞ւմ են, թե՝ ոչ»։
Փաշինյանի խոսքով՝ եթե «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները պաշտպանում են Ադրբեջանի հայերի վերադարձի իրավունքը, դրա արձագանքը 300 հազար ադրբեջանցիներն են։
«Ես իմ քաղաքական վստահելիությունը դնում եմ այն հարցի վրա, որ այս գործընթացների արդյունքում մենք ունենանք խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում։ Եթե այս պրոցեսին ընդդիմությունն ասում է ոչ, մենք արձանագրում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր խաղաղության վերջնականացման միակ խոչընդոտն է դառնում»,- հայտարարել է վարչապետը։
