Գերազանցելով Կառլսենին և Մամեդյարովին․ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում | Region

Գերազանցելով Կառլսենին և Մամեդյարովին․ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում

Նոյեմբեր 16,2026 12:37

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին ավարտել է ելույթները Բուդապեշտում ընթացող «Total Chess 2026» հեղինակավոր մրցաշարի խմբային փուլում։ Վերջին՝ 5-րդ տուրում հայ գրոսմայստերը երկու պարտիա է անցկացրել հնդիկ շախմատիստ Աբհիմանյու Միշրայի դեմ, հաղորդում է armsport.am-ը։

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ նույն մրցակցի հետ շախմատիստներն անցկացնում են երկու պարտիա՝ տարբեր գույներով։ Մարտիրոսյանը թե՛ սև, թե՛ սպիտակ խաղաքարերով խաղաղ ելք է գրանցել՝ եզրափակիչ տուրում իր ակտիվում գրանցելով 2 միավոր։

Խմբային փուլի արդյունքներով C խմբում 15 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդցի գրոսմայստեր Անիշ Գիրին։ Հայկ Մարտիրոսյանը և Յան Նեպոմնյաշչին վաստակել են հավասար՝ 13-ական միավոր․ լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը բաժին է հասել Նեպոմնյաշչիին, իսկ հայ շախմատիստը եզրափակել է լավագույն եռյակը՝ ետևում թողնելով այնպիսի անվանի մրցակիցների, ինչպիսիք են Շախրիյար Մամեդյարովը և աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը։

«Total Chess» մրցաշարի ձևաչափով խմբային փուլի արդյունքներով ձևավորվում են փլեյ-օֆֆի մրցակցային ցանցերը։ Յուրաքանչյուր խմբի հաղթող պայքարը շարունակում է գլխավոր մրցանակի համար նախատեսված փլեյ-օֆֆում, իսկ մյուս մասնակիցներն ընդգրկվում են իրենց զբաղեցրած դիրքերին համապատասխան փլեյ-օֆֆի ցանցերում։

Զբաղեցնելով C խմբի երրորդ հորիզոնականը՝ Հայկ Մարտիրոսյանը պայքարը կշարունակի երրորդ փլեյ-օֆֆի ցանցում, որտեղ կվիճարկվեն մրցաշարի 9-12-րդ տեղերը։ Այս փուլի կիսաեզրափակիչ պարտիաները կկայանան նոյեմբերի 17-18-ին։

Նորություններ