Մհեր Գրիգորյանին ներկայացվել են «ԹՐԻՓՓ» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները | Region

Մհեր Գրիգորյանին ներկայացվել են «ԹՐԻՓՓ» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները

Նոյեմբեր 19,2026 16:40

Ամերիկյան «AECOM» ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել «ԹՐԻՓՓ» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։

Անդրադարձ է կատարվել երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների ֆունկցիոնալի նախնական վերլուծություններին։

Քննարկվել և պլանավորվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերի իրականացման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։

Նորություններ