Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում | Region

Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում

Նոյեմբեր 18,2026 22:12

Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Վայքի տարածաշրջանում՝ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նորություններ