Գորիսում գրանցված մոտ 660 գործազուրկների 30%-ը երիտասարդներ են, որոնցից 17-ն են ապահովվել աշխատանքով
Մայիս 20,2022 10:32
Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում գրանցված մոտ 660 գործազուրկների 30 տոկոսը երիտասարդներ են։
2022թ. առաջին ամիսներին նրանցից 17-ն են ապահովվել աշխատանքով։ Աշխատաշուկայում շարունակում են պահանջարկ ունենալ բժիշկների և սպասարկման ոլորտի մասնագետները։
Սակայն աշխատանք փնտրող երիտասարդներն առավել հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։
Գորիսի մամուլի ակումբի տեսանյութը: