Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 14,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      18°C (1985թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -9°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      5.3°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ