«Իշխանությունը փոխելու երեք տարբերակ կա, երեքն էլ անհնար է..միակ փրկությունը՝ հասկանալ, որ հիվանդ ենք»
Փետրվար 03,2024 20:08

Սպասվող վտանգավոր զարգացումների դեմն առնելու, պետության գահավիժումը կասեցնելու համար ի՞նչ ելքեր կան, ինչպե՞ս ազատվել կառավարող քաղաքական ուժից: Այս հարցերն էին Գյումրիի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցած քննարկման օրակարգում:
Մարզային հանդիպումների շարքը տեղի հասարակական-քաղաքական ներկայացուցիչների հետ նախաձեռնել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
Քննարկմանը ներկա էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա խոսքերով, ով էլ գա իշխանության, պետք է ասի ճշմարտությունը՝ Արցախն անդառնալիորեն կորցնելու վերաբերյալ: Սրբազանի կարծիքով, իշխանությունը փոխելու երեք տարբերակ կա, սակայն երեքն էլ այսօր անհնարին են…