Մալխաս Ամոյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն
Փետրվար 13,2024 21:59
Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ամոյանը գոտեմարտեց թուրք ըմբիշ Յունուս Բասարի հետ` հաղթելով 7-0 հաշվով: Հայ ըմբիշը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2022 և 2023 թթ.։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ վաղաժամ 10-1 հաշվով հաղթելով իտալացի Ռիկարդո Աբրեսցիային, քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով առավելության էր հասել UWW-ի դրոշի ներք հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևին։ Կիսաեզրափակիչում Ամոյանը համառ պայքարում 2-1 հաշվով հաղթեց հաղթեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
