Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն | Region

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Փետրվար 14,2024 23:17

Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` դառնալով Եվրոպայի 7-ակի չեմպիոն:

Կիսաեզրափակչում Եվրոպայի 6-ակի չեմպիոն Ալեքսանյանը գոտեմարտել էր բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Նորություններ