Տարածաշրջանում չի լինելու մի ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ․ «Թրամփի ուղին» ձեռնտու է բոլորին, օգուտներ է բերում բոլորին․ Փաշինյան
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ։ Իհարկե, ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է «Թրամփի ուղի» նախագծի ավելի լայն համատեքստը ավելի կարևոր է։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առումով մենք արդեն մի փուլ ենք մտել, որտեղ «Հյուսիս–Հարավ» նախագիծը ստանում է միս ու արյուն»,-այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս տարի արդեն կբացվի Գյումրիից Երևան հատվածը, որը գործնականում պատրաստ է, սակայն դեռ կահավորման աշխտանքներ պետք է արվեն։
Փաշինյնաի վստահեցմամբ՝ նաև Ագարակ-Քաջարան հատվածն է շատ արագ կառուցվում։
«Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ ուշադրության ներքո է Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Հայաստանն Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել է Տավուշի և Սյունիքի մարզերով, Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ․«Ինչո՞ւ ենք մենք հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է, մնացած բոլոր հատվածներում, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այդտեղ պարզապես մենք դեռ ներդրումներ ունենք անելու»:
Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին, Փաշինյանն ասաց, որ այս պահին աշխատում են նախագծի իրագործման համար կանոնակարգման բազայի ստեղծման վրա․«Հաջորդիվ տեղի է ունենալու ՀՀ-ԱՄՆ կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը։ Կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունում, այդ տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ-ն ու ԱՄՆ-ն»։ Խորհրդում տնօրենների բաշխվածությունը ներկայումս քննարկվում է, բայց, ինչպես վստահեցրեց վարչապետը, ռազմավարական նշանակության հարցրեի վերաբերյալ ՀՀ-ն կունենան վճռական ձայնի իրավունք։
«Թրամփի ուղի» նախագծով երկաթուղին, ըստ Փաշինյանի, անցնելու է ՀՀ հարավային երկաթուղու ուղիով, որը խորհրդային տարիներից է Նռնաձոր-Կարճևան հատվածներում է, այլ տեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ, եթե անգամ պատկերացննեք այլ տեղ,տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի։
Գազամուղերը, էլեյտրահաղորդման գծերը, նավթամուղերը կարող են իրականացվել ՀՀ տարածքում այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկա-տնտեսական և ինժեներական առումով ավելի արդյունավետ ու նապաստավոր կլինեն։
Ինչ վերաբերում է այդ ուղու հողի կարգավիճակին, թե այն ինչպիսին է լինելու, վարչապետն ասաց՝ փորձագիտական շրջանակներում քննարկվում է հետևյալ հարցը՝ արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների նկատմամբ՝ միանշանակ ոչ:
Նա ասաց, որ սահմանափակումներ կարող են լինեն այնպիսին, ինչպիսին օրինակ կան ՀՀ-ում աշխատող գործարանների դեպքում կամ օդանավակայանի դեպքում։
Նա նշեց՝ տարածքը պետք է սահմանազատված լինի այն լայնությամբ, որով անցնելու է երկաթուղին կամ գազատար խողովակը կամ մալուխը և այլ ենթակառուցվածքներ, սա այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտություն է։ Ուստի նախ պետք է իրականացվի սահմանազատում, որից հետո՝ շինարարություն․«Որպեսզի շինարարն էլ համզոված լինի՝ ո՞ր երկրի տարածքում է աշխատում»։
Փաշինյանը տեղեկացրեց, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնալու է ՀՀ սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը․«Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալու շահույթի որոշակի մասը»:
Նա ասաց, որ ՀՀ-ԱՄՆ ստեղծվող ընկերությունը համատեղ պետք է քննարկի ու որոշում կայացնի, թե 3-րդ կողմի ներդրող կարող է ներգրավվի կառուցապտման մեջ․«Դրա համար պետք է համաձայնություն ՀՀ և ԱՄՆ միջև, որովհետև մեր իրականությունում քննարկվում են սցենարներ, որոնք ռիսկեր են պարունակում ՀՀ-ի համար»։
Կրկին անդրադառնալով երկաթուղուն, Փաշինյանն ասաց․«Կարևոր առանձնահատկություն կա երկաթուղու՝ արևելքից արևմուտք շարունակության մասին։ Մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրիով Նախիջևան, հետո շարունակությունը՝ Երասխ, կարևոր է երկաթուղին մինչև Թուրքիայի սահման, Ախուրիկ շահագործելու համար։ Ունենք շատ կարճ կտոր վերականգնման համար։ Մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։ Թուրքիայում սկսվել է Ղարս-Դիլիջու, այսինքն՝ Ղարսից Նախիջևան տանող երկաթուղու կառուցումը։ Մեր դիրքորոշումը, որ կիսում ենք մեր գործընկերների հետ, հետևյալն է՝ դարակազմիկ այս շրջադարձը՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, հնարավորություն է, որ այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ այստեղ այդ նույն երթուղին հնարավոր է լինելու ապահովել Ախուրիկ-Երասխ երթուղով, և իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ նման ըմբռնում ու համաձայնություն ձևավորելու ուղղությամբ»։
Փաշինյանը վստահեցրեց՝ նախագծի իրականացման ժամանակացույցն է՝ մինչև տարեվերջ ամփոփել իրավական կամ կանոնադրական խնդիրներն արդեն ձևակերպված տեքստով, 2026-ի առաջին կեսին ընդունել դրանից բխող որոշումները՝ համատեղ ձենարկության հիմանդրման, կառուցապատման մասին և մյուս ինստիտուտների վերաբերյալ որոշումները, 2026-ի երկրորդ կեսին սկսել բուն շինարարական աշխատանքները․«Որտեղի՞ց սկսել։ Որը շուտ կստացվի։ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել ենք, թե որտեղից է պետք սկսել նախագիծը, ու նախնական քննարկմամբ եկել ենք ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողը էլէկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է, սակայն դա դեռ նախնական ըմբռնում է: Ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը։ Վաշինգտոնյան համաձայնագիրը չիրականացնելու մոտիվացիա որևէ մեկը չունի։ Սա կարևոր պատճառ է երկարատև խաղաղության»։
Փաշինյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում չի լինելու մի ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ, որովհետև սա մի նախագիծ է, որը ձեռնտու է բոլորին, օգուտներ է բերում բոլորին․«Նույնիսկ «խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակ մեծ հոռետեսություն կար, թե ինչպիսին կլինի նախագծի վերաբերյալ Վրաստանի, Իրանի ու ՌԴ դիրքավորումը։ Հենց օգոստոսի 8-ից հետո կարծիք հայտնեցի, որ ՌԴ-ն այդ նախագծի իրականացմամբ ամենահետաքրքրված կողմերից մեկն է, և իմ այս գնահատականը ընդունվեց հոռետեսությամբ։ Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված ՀՀ համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ ՌԴ-ն։ Նախագիծը նույնչափ ձեռնտու է նաև Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի երկրներին, Չինաստանի համար։ Սա տարօրինակ է հնչում, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ քաղաքական խոսույթի շրջանակներում են քննարկում, շեշտադրումներ կան, թե որքանով ձեռնտու կլինի ուրիշներին, բայց երբ նայում ենք գետնի վրա, տեսնում ենք, որ գործ ունենք կոնսենսուսային նախագծի հետ կամ նախագծի, որը անխուսափելիորեն դառնալու է կոնսենսուսային»։
