Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Աննա Ամրոյանը՝ աշխարհի չեմպիոն
Մայիս 06,2026 21:32
Եգիպտոսում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական փայլուն նվաճումն է գրանցում: Կանանց 77 կգ քաշայինների պայքարում անգերազանցելի էր մեր ծանրորդուհի Աննա Ամրոյանը:
Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:
