Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 07,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի  7-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-8-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի  9-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հհ 06.05

Երևան քաղաքում`

Մայիսի 7-8-ը, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 06.05

Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.6°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        1.6°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    15.3°C

Նորություններ