Ինչպե՞ս է ազդում կրթական հաստատությունների բացակայությունը զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող գյուղի վրա
Չիվա բնակավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի հարավ-արևմտյան մասում, Ելփին գետի ափին։ Մտնում է Արենի համայնքի կազմի մեջ։
Գյուղը 817 գրանցված բնակիչ ունի, սակայն փաստացի բնակվողների թիվը, ըստ վարչական ղեկավար Սեդա Հարությունյանի, 400-500 է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Եթե հողից արդյունք ստանում են, ապա այլ է պատկերն անասնապահության ոլորտում․ գրանցված անկումն ակնհայտ է։
Երիտասարդ ընտանիքների գյուղից հեռանալու հիմնական պատճառը դպրոցի և մանկապարտեզի բացակայությունն է։
Չիվան գտնվում է Վայոց ձոր այցելած զբոսաշրջիկների երթուղու վրա, շատերը նախընտրում են այդ գյուղում կանգ առնել՝ հանգստանալով հրաշալի բնության գրկում, խաղաղ, անաղմուկ միջավայրում։ Իսկ տեղի հյուրատները միշտ պատրաստ են նրանց հյուրընկալել։ Չիվայում կանգ առնելը հաճախ դառնում է ոչ թե պարզապես դադար, այլ հիշվող մի փոքրիկ պատմություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
