Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ և 2 վագոն ալյումին | Region

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ և 2 վագոն ալյումին

Մայիս 07,2026 11:43

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 700 տոննա քաշով, ինչպես նաև 2 վագոն ալյումին՝ ընդհանուր 133 տոննա քաշով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 26,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Անցած տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ռուսական և ղազախական ցորեն, իսկ դեկտեմբերին  առաջին անգամ Հայաստան ներկրվեց  1300 տոննա ադրբեջանական բենզին:

 

 

Նորություններ