Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել. ՔԿ
Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Երեկ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):
Հիշեցնենք,որ օրերս հայտնի դարձավ, որ Վեդիում երկու անչափահաս քույրեր ենթարկվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Փաստաբանը պնդում է, որ իրավապահները պատշաճ չեն գործել, , առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, փետրվարի 12-ին է եղել, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ։ Այսինքն, առաջին անգամ հաղոդում տալուց հետո Վեդու քննչական բաժինը համապատասխան գործողություններ չի արել, որպեսզի սեռական բռնրության հաջորդ դեպքը տեղի չունենար։
