Ելույթը Հայաստանի ապամոնտաժման մասին էր, բյուջեն չէր կարող երկրի կառուցման մասին լինել. Ն. Սարգսյան | Region

Ելույթը Հայաստանի ապամոնտաժման մասին էր, բյուջեն չէր կարող երկրի կառուցման մասին լինել. Ն. Սարգսյան

Նոյեմբեր 19,2024 11:00

«Հայաստանի բյուջեն պետք է լիներ հակաճգնաժամային և արագ վերականգնմանը նպաստող»,-REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ հաջորդ տարվա բյուջեին: Տնտեսության ներուժը, մասնագետի խոսքով, չի աճում, չի ավելանում քաղաքացիների եկամուտը, փոխարենը՝ բարձրանում են գները, ավելանում՝ հարակից ծախսերը՝ մարդկանց տանելով աղքատացման:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սա շարունակում է լինել աղքատացնող բյուջե, որովհետև պլանավորվում է տնտեսական ներուժից ավելի բարձր եկամուտների աճ, զուգահեռ իրականությունում տեղի է ունենում տարբեր ծառայությունների հարկերի ավելացում»,-հայտնեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին, Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ բյուջեի մասին գրեթե խոսք չկար, բայց հարկ է արձանագրել, որ վարչապետն իր խոսքում անկեղծ էր:

«Եթե նրա ելույթը Հայաստանի ապամոնտաժման մասին էր, ապա նրա բերած փաստաթուղթը չէր կարող ուղղված լինել Հայաստանի կառուցմանը»,-նշեց  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Նորություններ