Ադրբեջանը Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն. հեռացվել է Վանքասարի եկեղեցու խաչը
Փետրվար 06,2024 14:30
Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։ Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։
Այս մասին տեղեկանում ենք «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ի ֆեյսբուքյան էջից։
«Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։ Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։
1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։
Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4)», – նշված է գրառման մեջ:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024