Մենք ցույց ենք տվել մեր անհանդուրժողականությունը սահմանների փոփոխությունների նկատմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան
Փետրվար 06,2024 17:18
Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը և աշխարհաքաղաքական փոփոխություններին, ու մեր պահվածքով, քաղաքական ու ռազմական քայլերով ցույց ենք տվել, որ չենք հանդուրժելու նման փոփոխություններ։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով, Իրանը կարծում է, որ Հայաստանում պետք է տիրի խաղաղություն։ «Եթե երկրները փորձեն գնալ առճակատման ճանապարհով, դա կլինի նրանց անվտանգության համակարգի խախտում։ Եթե երկրները ձգտում են խաղաղության, ապա կարող են գնալ տնտեսական զարգացման ճանապարհով։ Սա կարող է լինել լավագույն լուծումը»,- նշել է դեսպանը։