«Ադրբեջանն ասում է՝ ինքներդ ձեզ թուլացրեք, թե չէ կհարձակվենք, Փաշինյանն էլ ասում է՝ այո». քաղաքագետ | Region

«Ադրբեջանն ասում է՝ ինքներդ ձեզ թուլացրեք, թե չէ կհարձակվենք, Փաշինյանն էլ ասում է՝ այո». քաղաքագետ

Փետրվար 11,2024 12:11

Սահմանադրությունը փոխելու օրակարգը, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համոզմամբ, իր բովանդակությամբ    աշխարհաքաղաքական խնդիր է:

«Գուցե Ադրբեջանը Սահմանադրության փոփոխություն է պահանջում, որպեսզի Հայաստանը դա չանի, և ինքն իրեն իրավունք վերապահի ագրեսիայի դիմելու: Հայաստանի իշխանությունը դա լեգիտիմացնում է, ասում են՝ եթե չփոխենք մեր վերաբերմունքը, կդառնանք ագրեսիայի լեգիտիմ թիախ: Ամբողջ աշխարհը ասում է՝ Ադրբեջանի հարձակումը լեգիտիմ չի լինի, և միայն երկու երկիր կա, որ ասում է՝ դա լեգիտիմ կլինի՝ Ադրբեջանը և Հայաստանը»,-հայտարարեց Բաղդասարյանը:

Սահմանադրութան փոփոխությունն ագրեսիան զսպելու երաշխիք չէ, ընդգծեց քաղաքագետը, ավելին՝ դա հետո թուլացնելու է Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում:

«Ադրբեջանն ասում է՝ դուք ինքներդ ձեզ թուլացրեք, թե չէ կհարձակվենք, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ այո, մենք պետք է ինքներս մեզ թուլացնենք, որպեսզի իրենք մեզնից վատ չզգան, և չգան մեզ գրավեն, խոսույթը համապատասխանում է»,- նշեց Արմեն Բաղդասարյան:

 

Նորություններ