Չորս երկրապահները սպանվել են Հայաստանից օկուպացված տարածքում. Աժ պատգամավոր | Region

Չորս երկրապահները սպանվել են Հայաստանից օկուպացված տարածքում. Աժ պատգամավոր

Փետրվար 17,2024 11:04

«Փաշինյանը փորձում է մի կողմից չնեղացնել Ադրբեջանին, մյուս կողմից փորձում է հանրության մեջ ամուր, ուժեղ առաջնորդի տպավորություն թողնել: Նման կարծիք հայտնեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պնդելով, որ Բաքուն պարտադրում է Հայաստանին փոխել Սահմանադրությունը:

«Այս իշխանությունը հլու-հնազանդ ենթարկվում է նրանց պահանջին»,-նշեց պատգամավորը:

Բաքուն պնդում է՝ Հայաստանի օրենսդրության մեջ իր տարածքների հանդեպ հավակնություն կա, իսկ պատգամավորը հիշեցնում է՝ ադրբեջանական զորքը Հայաստանի սուվերեն տարածքում է:

«4 երկրապահները, որոնք զոհվեցին, սպանվել են Հայաստանից օկուպացված տարածքում, թուրքը մտել է մեր տարածք, մեր տարածքում մեր զինվորներին է սպանում. այս իշխանություններն ասում են՝ կնայենք՝ ով է միջադեպի պատասխանատուն: Պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը, որը թույլ տվեց, որ թուրքերը դեռ 2-2.5 տարի առաջ մխրճվեն Ներքին Հանդ», -նկատեց պատգամավորը:

 

Նորություններ