Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Փետրվար 17,2024 21:50
Արման Անդրեասյանը (70 կգ) ոսկե մեդալ նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայ ըմբիշը եզրափակիչում վերջին վայրկյաններին 7-3 հաշվով կամային հաղթանակի հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ:
Անդրեասյանը փետրվարի 16-ին Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 6-5 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլա Իտաևին, իսկ կիսաեզրափակիչում 8-5 հաշվով տպավորիչ կամային հաղթանակի էր հասել Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի նկատմամբ:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024