Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Կազանում
Նոյեմբեր 26,2025 22:14
Սամբոյի Հայաստանի թիմը Կազանում մասնակցել է «Թաթարստանի Հանրապետության ղեկավարի գավաթ» Գրան Պրի միջազգային մրցաշարի եւ նվաճել 4 մեդալ, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։
Թիմի հետ էին միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը և պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Կարեն Սարգսյան– ոսկե մեդալ, 58կգ (մարզական սամբո), մարզիչ՝ Ա․Ադամյան
Համլետ Սուքիասյան– արծաթե մեդալ, 58կգ (մարտական սամբո), մարզիչ՝ Ա․Բալյան
Տիգրան Գրիգորյան – արծաթե մեդալ, 64կգ (մարզական սամբո), մարզիչ՝ Ա․Անդրյան
Մհեր Օհանյան– բրոնզե մեդալ, 71կգ (մարզական սամբո), մարզիչ՝ Գ․Ղազարյան
