Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 28,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.8°C (1977թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.9°C
