Goal-ը թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը
Նոյեմբեր 29,2025 16:51
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն խփել է 29 գոլ։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։
Նունու Մենդեշը, Պեդրին, Բուկայո Սական և Վինիսիուսը հոկտեմբերի համեմատ դուրս են մնացել լավագույն տասնյակից, և նրանց փոխարինել են Դեկլան Ռայսը, Մայքլ Օլիսեն, Էստևաոն և Լուիս Դիասը։
Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 10 հավակնորդները՝
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Էստևաո («Չելսի»)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
