Ինչի՞ց է կախված Բաբայանների տեղահանված ընտանիքի Հայաստանում մնալ-չմնալու հարցը | Region

Ինչի՞ց է կախված Բաբայանների տեղահանված ընտանիքի Հայաստանում մնալ-չմնալու հարցը

Մարտ 20,2024 20:00

Ապրիլ ամսից սկսած կառավարությունը դադարեցնում է Արցախից Հայաստան բռնագաղթած քաղաքացիներին հատկացվող 50.000-ական դրամ կոմունալ վճարների տրամադրումը: Վարչապետի տեղակալ Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ պետական աջակցությունն ապրիլից կուղղվի միայն երեխաներին, թոշակառուներին և խոցելի որոշ այլ խմբերի ներկայացուցիչներին: Իսկ աշխատունակ ու սոցիալական որևէ խումբ չունեցող անձինք այլևս պետական վճարներ չեն ստանա:

Տուն ու տեղ, ունեցվածք կորցրած անձինք արդյո՞ք արդեն այնքան ինքնաբավ են, որ կարող են սեփական միջոցներով իրենց կարիքները հոգալ: Գյումրիում բնակվող Բաբայանների ընտանեկան բյուջեն այս փոփոխությունից հետո կպակասի 160.000 դրամով: 8 անձից բաղկացած ընտանիքում միայն 1 աշխատող կա: Տան վարձակալության ժամկետը մայիսին լրանում է, նոր բնակարան են փնտրում արդեն ավելի էժան գնով:  Կգտնեն, թե՝ ոչ, դրանից կախված կլինի ընտանիքի Հայաստանում մնալ-չմնալու հարցը:

 

Նորություններ