«Համեղ կանգառ» Ելփինում․ ինչու՞ են զբոսաշրջիկները նախընտրում այս վայրը | Region

«Համեղ կանգառ» Ելփինում․ ինչու՞ են զբոսաշրջիկները նախընտրում այս վայրը

Ապրիլ 30,2026 17:00

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում է գործում «Արտչիզ» պանիրների արտադրամասը և համտեսի սրահը։ Ելփին բնակավայրում ստեղծված այս անկյունը հայկական գաստրոտուրիզմի հաջողված օրինակներից մեկն է։ Այս երթուղով անցնող զբոսաշրջիկները հաճախ կանգ են առնում Ելփինում, հյուրընկալվում «Արտչիզ»-ում՝ նրբահամ պանիրների տեսականին և Արենիի անկրկնելի գինին համտեսելու համար։

Պանրի համտեսի սրահի հիմնադիր Լիդա Մկրտչյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում 1-2 տեսակ տնական պանիր են արտադրել, սակայն ժամանակի ընթացքում տեսականին ավելի բազմազան է դարձել։

Համտեսի սրահի կառուցումից հետո արտադրության ծավալներն աճել են, և այս պահին 12 տեսակ պանիր են արտադրում։ Այն սպառում են ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև արտահանում են Ռուսաստան, ԱՄՆ և Վրաստան։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ