«Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է։ Եթե իրեն անհրաժեշտ է, որ 102-րդ ռազմաբազան մնա, ապա մենք պատրաստ ենք քննարկել»․Փաշինյան | Region

«Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է։ Եթե իրեն անհրաժեշտ է, որ 102-րդ ռազմաբազան մնա, ապա մենք պատրաստ ենք քննարկել»․Փաշինյան

Սեպտեմբեր 17,2026 14:24

Մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կառավարության ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2029 թվականը ՀՀ բոլորբ սահմաններին ծառայություն են իրականացնելու միան հայ սահմանապահները, ե՞րբ գործանական քայլեր կտեսնենք, որ միան հայեր սահմանապահները լինեն ու արդյոք դա պարտադիր պահանջ է ԵՄ-ի հետ վիզնաերի ազատականցման գործընթացում։

«Այդ գործընթացը մենք սկսել ենք շատ ավելի վաղուց, սկի մտքներովս չէր էլ անցնի, որ վիզաների ազատականացման հետ կապված խնդիր կա, բայց գուցե ժամանակագրությունը շփոթում եմ»,-ասաց Փաշինյանը։

Նա հավելեց՝  ինքնիշխանության կարևոր ատրիբուտ է, որ քո երկրի սահմանը պահի քո սահմանապահը, և դա կապված է մեր սահմանպահ կարողությունների զարգացմամբ։

ՀՀ կառավարությունն ի՞նչ հարցեր է պատրաստ քննարկել ռուսական կողմի հետ Գյումրու 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ, քանի որ վարչապետը հայտարարում է, որ այդ ռազմաբազան ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն չէ, եթե ռուսական կողմը այն դուրս բերելու հարց է բարձրացնում, պատրաստ ենք քննարկել։ Այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է։ Եթե իրեն անհրաժետ է, որ 102-րդ ռազմաբազան մնա, ապա մենք պատրաստ ենք քննարկել։ Սա է պատճառը, որ մենք պատրաստ ենք քննարկել։ Մենք պայման, նախապայման չենք դնում»։

Այսօր ավելի վաղ, նույն ասուլիսում Փաշինյանը կրկնել էր նախկինում արած իր հայտարարությունը՝ Հայաստանը երբեք ռուսական ռազմաբազի հարցը քննարկման չի դրել, Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ:

«Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ «գնացինք մարդի, ունեցանք, որդի, անունը Կիկոս, գդակը՝ պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր»: Չէ, ուզում են հանեն, թող հանեն»,-ասաց Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցուց են տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կեսական նշանակություն:

Հիշեցնենք, որ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ   «եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, Ռուսաստանը կարող է հեռանալ թեկուզ վաղը»։ Պուտինը հարց է բարձրացրել՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»։

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս ասեր էր, որ Մոսկվան մտադիր է պահպանել Գյումրու ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը և ակնկալում է համանման դիրքորոշում Հայաստանից:

Նշենք, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանում հայ – թուրքական սահմանին տեղակայվել է 1995 թվականին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2044 թվականին:

Այսօր ասուլիսում անդրադարձավ եղավ նաև Տիգրանաշենին, Փաշինյանը Քյարքի տեղանունն է օգտագործում։ Հարցին՝ արդյոք Քյարքին որպես անկլավի վերադարձ, կառավարությունը հանրաքվեի կդնի հարցը, Փաշինյանը պատասպանեց․«Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ չկա։ Այս պահին սահմանազատման դետալների հետ կապված, օրինակ՝ սա պետք է գնա, էս պետք է գա, չկա ոչ մին պայմանավորվածություն։ Երկրները սահմանազատում պետք է անեն, փաստաթուղթ ստորագրեն սահմանազատման մասին։ Պետք է գանք, հասնենք այդ կետին, որպեսզի տեսնենք՝ հանրաքվե պետք է, թե՝ ոչ»։

 

Նորություններ