Պարոն Մեդվեդևը ինչի՞ համար է նման արտահայտություն անում․Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե «Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական վեկտորը լավ տեղ չի տանի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել հանրապետության հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է»։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հաաստանն արդեն եղել է նման վտանգի առջև ու նման իրավիճակում, երբ 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ առջեւ չի կատարել․«Ընդհանրապես ի՞նչ է նշանակում, այդ արտահայտությունը Մեդվեդևն ինչի՞ համար է անում։ Այդ կսմիթներն ու սպառնալիքներն ինչի՞ համար են։ Հիմա ես էլ բռնեմ, ասե՞մ՝ այդ նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում են, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ տարբեր մասերում պայթյուններ են հնչում։ Հայաստանը Հայաստան է եւ ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու։ Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության»։
