Կառավարության շենքը հսկում են մի քանի շարք կազմած ոստիկանական ուժերը | Region

Կառավարության շենքը հսկում են մի քանի շարք կազմած ոստիկանական ուժերը

Մայիս 16,2024 11:24

Կառավարության շենքի մոտ հավաքվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները, ներսում ընթանում է կառավարության նիստը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ սահմանազատման հանձնաժողովի երեկվա հայտարարությանը, պնդեց՝ իրենց պահանջը շարունակում է մնալ միջազգային նորմերին համապատասխան սահմանազատում իրականացնելը։

«Այն, ինչ անում է այսօր իշխանությունը, պետական դավաճանություն է, որի համար պետք է կրեն պատասխանատվություն։ Սա լոկ փողոցի պայքար չէ, սա պետականության լինելիության հարց է»,-հայտարարեց Դանիելյանը:

Կառավարության շենքը հսկում են մի քանի շարք կազմած ոստիկանական ուժերը։

Նորություններ