Միտում կա Սահմանադրության հենասյունը փոփոխելու. սահմանադրագետը՝ պատճառների մասին | Region

Միտում կա Սահմանադրության հենասյունը փոփոխելու. սահմանադրագետը՝ պատճառների մասին

Հունվար 27,2024 18:22

Նոր Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունների տարբերությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով չես կարող փոխել Մայր օրենքի նախաբանը և 4 անփոփոխելի հոդվածները՝ առաջին, երկրորդ, երրորդ և 203-րդ հոդվածները: Այս մասին հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը, որն այս փուլում ոչ Մայր օրենքի ամբողջական փոփոխության, ոչ էլ բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում:

«Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ իմ գնահատմամբ, սահմանադրական փոփոխությունների մասին այս պահին խոսելն ավելորդ է, որովհետև դա անգամ կարող է ներքին ապակայունության գործոն դառնալ»,-նշեց Մելոյանը:

1995թ.-ին ընդունված Սահմանադրության անկյունաքարը Հայաստանի անկախության հռչակագիրն է, իսկ այն հիմնված է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման՝ Գերագույն խորհրդի որոշման վրա: Հռչակագրում նաև գրված է, որ Հայաստանը սատար է կանգնում 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Սահմանադրագետի խոսքով՝ հավանաբար միտում կա այս հենասյունային դրույթները փոփոխել՝ հաշվի առնելով նաև թշնամի պետության պահանջները:

Նորություններ