«Շատ սիրեցինք Դիլիջանը». առաջին անգամ ձյուն տեսած ֆիլիպինցի տուրիստներն ու քաղաքի հարուստ պատմությունը
Հունվար 20,2022 18:42
«Շատ մեծ պատմություն կա այս փոքրիկ քաղաքում: Մենք շատ սիրեցինք Դիլիջանը: Ճարտարապետությունը շատ հարուստ է, շատ հուշարձաններ, հին տներ կարող ես տեսնել, որոնք կառուցվել են հարյուրավոր տարիներ առաջ»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Աղստև գետի ափին տեղակայված հայտնի հանգստավայրի մասին այսպես արտահայտվեցին ֆիլիպինցի զբոսաշրջիկները, ովքեր խոստացան հանարավորության դեպքում կրկին այցելել Դիլիջան:
Քաղաքում զբոսաշրջիկներ կան տարվա բոլոր եղանակներին: Նրանց թիվը համեմատաբար քիչ է ձմռան ամիսներին, բացառությամբ Ամանորի տոնական օրերին:
Այս տարածաշրջանում պատմական, մշակութային հուշարձանների պակաս չկա, իսկ բնությունն ու բնակիչների հյուրընկալությունն ուղղակի հիացնում է այցելուներին:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
