Եթե ես հանրաքվեից հետո առաջադրվեմ, ուրեմն իմ ձեռքով ստեղծում եմ հեղափոխական իրավիճակ և սկուտեղով մատուցում ընդդիմությանը․ Փաշինյան
Նոյեմբեր 26,2026 13:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում հստակեցրեց ընդդիմությանն՝ ավելի վաղ արած իր առաջարկը, նշելով՝ երբ ասել է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ եթե լինեն, չի առաջադրվի, դա վերաբերել է սահմանադրական հանրաքվեից հետո իրավիճակին։
Ընդդիմությունը, հիշեցնենք, մերժում է Փաշինյանի առաջարկը՝ կասկածելով, որ Փաշինյանը կկատարի իր խոստումը, ընդդիմությունը հայտարարել է, որ չի վստահում Փաշինյանին։
Այս առնչությամբ էլ Փաշինյանն ասաց․« 2018 թվականի հեղափոխության առիթը դա եղավ, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ չեմ առաջադրվի, բայց առաջադրվեց։ Եթե ես նույն կերպով վարվեմ, նշանակում է՝ իմ ձեռքով ստեղծում եմ հեղափոխական իրավիճակ և սկուտեղով մատուցում եմ ընդդիմությանը։ Այս հնարավորությունից իրենք պետք է բռնվեն»։
