Սևանի ապագան՝ համայնքապետի թեկնածուների և երիտասարդների պատկերացմամբ․ ի՞նչ ակնկալիքներ կան | Region

Սևանի ապագան՝ համայնքապետի թեկնածուների և երիտասարդների պատկերացմամբ․ ի՞նչ ակնկալիքներ կան

Նոյեմբեր 26,2026 11:00

Համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սևան համայնքում կանցկացվեն 2026 թ․-ի նոյեմբերի 29-ին։ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Սևան համայնքում ընտրելու իրավունք ունեն 32․791 քաղաքացի։

Ի՞նչ Սևան ենք ուզում ունենալ վաղը։ Ո՞րն է համայնքի զարգացման տեսլականը։ Ի՞նչ են առաջարկում համայնքի ղեկավարի թեկնածուները և որքանո՞վ են պատրաստ լսելու երիտասարդներին ու քաղաքացիներին։

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն իր գործընկեր «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ուշագրավ հանդիպումների շարք էր կազմակերպել Սևան համայնքի ղեկավարի 3 թեկնածուների հետ։

Սևան համայնքի ղեկավարի 3 թեկնածուներն են՝ Սարգիս Մուրադյանը («Վստահություն» կուսակցությունների դաշինք), Վահրամ Գևորգյանը («Միասնական համայնք» կուսակցություն) և Սուրեն Գրիգորյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)։

 

Նորություններ