Մենք ՌԴ-ին վնասելու նպատակ չունենք, Մոսկվայի հետ չենք վիճելու․Փաշինյան
«ՌԴ մեկնելու հետ կապված կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին։ Մեր խնդիրն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանի Դաշնությանը, իրենք էլ՝ մեզ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն, հարցին, որ առաջիկայում Փաշինյանը այցելելու է Մոսկվա, բանակցություններում Հայաստանն ինչ-որ զիջումների գնալո՞ւ է։
Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն էլ անկախ ու ինքնիշխան են՝ տարբեր մաշտաբների ու քաղաքականություններ մշակելու և որդեգրելու գործընթացում ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը կարևոր է․«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի ( նկատի ունի «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, խմբ․ )չեղարկումը։
Օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, և այն կար ընտրությունների օրակարգում, ՀՀ ժողովրդի մեծամասնությունն ընտրություններում քվեարկել է այդ օերնքի օգտին»։ Կառավարության ղեկավարն ասաց, որ երկխոսության նպատակն է է գտնել լուծումներ։ Նա վստահ է, որ չկան իրավիճակներ, որտեղ հնարավոր չէ լուծում գտնել․«Մենք Ռուսաստանի Դաշնությանը վնասելու ցանկություն կամ նպատակ չունենք։ Մենք հարգում ենք ՌԴ ինքնիշխանությունն ու շահերը, բայց մենք մեր ինքնիշխանությունն ու շահերն ավելի շատ ենք հարգում։ Լուծումները հնարավոր են։ Մեր վերաբերմունքը իրավիճակին բոլոր դեպքերում բարեկամական են։ Մենք ՌԴ-ի հետ չենք վիճելու»։
