Տարիներով երեխայի ծնունդ չեն տեսնում. սահմանամերձ Շաղիկ գյուղի դպրոցն ունի 1 ուսուցիչ, 3 աշակերտ
Փետրվար 10,2022 21:45
Ամասիայի շրջանի ամենահեռավոր գյուղը՝ Շաղիկը, գնալով դատարկվում է: 23 տնտեսություն ունի, 25 բնակիչ:
Մեզ հետ զրույցում սահմանամերձ համայնքի բնակիչները նշում են՝ զարգացման հեռանկարներ չկան, գյուղում տարիներով երեխայի ծնունդ չեն տեսնում, երիտասարդ ընտանիքներն իրենց ապագան այստեղ չեն տեսնում եւ լքում են բնակավայրը՝ անվերադարձ:
Դպրոցում 3 աշակերտ է սովորում, իսկ միակ ուսուցչուհին էլ բոլոր առարկաներն է դասավանդում: Ձմեռվա բուքն էլ թե օրերով չդադարեց, գյուղի ճանապարհը կփակվի, ու Շաղիկն արտաքին աշխարհից կմեկուսանա: