Վանաձորը զարգացնելու ուղիները. երբեմնի արդյունաբերական քաղաքից այսօր միայն հուշեր են մնացել | Region

Վանաձորը զարգացնելու ուղիները. երբեմնի արդյունաբերական քաղաքից այսօր միայն հուշեր են մնացել

Մայիս 17,2022 17:24

Լավրենտի Մովսիսյանը շուրջ 35 տարի աշխատել է Վանաձորի Ճշգրիտ հաստոցների գործարանում։ Երբեմնի արդյունաբերական քաղաքից նրա մոտ այսօր միայն հուշեր են մնացել։
Խորհրդային տարիներին Կիրովականի հայտնի ձեռնարկություններում զբաղվածություն ուներ շուրջ 32 հազար մարդ։

Սակայն 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի ու Խորհրդային միության փլուզման հետևանքով գործարանների մեծ մասը փակվեցին։ Հետագայում ինչքան էլ որ որոշ գործարաններում փորձեր արվեցին վերականգնել աշխատանքը, չստացվեց, և դրանք վերջնականապես լուծարվեցին։

Երբեմնի արդյունաբերական գիգանտ Կիրովականն անհնար է վերականգնել։ Նախկին քաղաքային կոմիտեի արդյունաբերության բաժնի վարիչ Սևակ Հովհաննիսյանը Վանաձորը զարգացնելու նոր ուղիներ է մատնանշում:

Թեմային անդրադարձել է ՄԻԳ հեռուստաընկերությունը:

Նորություններ