Ազնվացեղ եղջերուն ազատ շրջում է Դիլիջանի անտառներում
Սեպտեմբեր 20,2024 11:55
Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես է եղջերուն շրջում Դիլիջանի անտառներում։
Նախարարությունը հայտնում է, որ նա օրեր առաջ բնություն արձակված 10 եղջերուներից մեկն է։
Նախարարությունը տեղեկացնում է, սեպտեմբերի 13-ին «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ) բաց թողնվեց բնություն։
«Եվս մեկ քայլ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնմանն ընդառաջ»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Տեսանյութը՝ Ալբերտ Սարգսյանի
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
