Համայնքապետարաններում բացվել են ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաքի կետեր

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաքը։
Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել նոյեմբերի 14- ը ներառյալ: Հանրաքվե անցկացնելու համար հարկավոր է 50,000 ստորագրություն, որպեսզի հարցը մտնի խորհրդարանական օրակարգ:
Հանրաքվեի մասին օրենքը սահմանում է՝ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը դրվում է հանրաքվեի։
Համայնքապետարաններում տեղադրվել են ստորագրահավաքի կետեր: Աշխատանքային օրերին և ժամերին այցելելով համայնքապետարաններ, ՀՀ քաղաքացին անձնագրով կարող է մոտենալ ստորագրահավաքի սեղանին և աշխատակցին, ներկայացնի իր անձնագիրն ու ստորագրի։
Նախաձեռնությունն ունի նաև ֆեյսբուքյան խումբ՝ Եվրաքվե անվամբ և էլեկտրոնային հասցե: Նախաձեռնությանը քաղաքացիները կարող են միանալ նաև էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով համապատասխան ձևաթերթիկը: Գյումրու համայնքապետարանում նախաձեռնության լիազորված անդամի գնահատմամբ գործընթացին բավականին լավ մեկնարկ է տրված:
Ելենա Ավետիսյան