«Մենք ստեղծեցինք յուրօրինակ հայկական ընտանիք». նախիջևանցի Նիկողոսյան ամուսինները 54 տարի միասին են | Region

«Մենք ստեղծեցինք յուրօրինակ հայկական ընտանիք». նախիջևանցի Նիկողոսյան ամուսինները 54 տարի միասին են

Սեպտեմբեր 23,2024 10:30

Վոլոդյա Նիկողոսյանը 2 գիրք է հրատարակել, կնոջ՝ Էլզա Նիկողոսյանի բանաստեղծություններն առայժմ միայն համացանցում են տեղ գտել։ Ամուսիններն ապրում են Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղում, մոռացված ու լքված մի բնակավայրում, որտեղ ոչ մի ենթակառուցվածք չկա։

Նիկողոսյաններն ամռանն այստեղի մաքուր օդն են վայելում, ձմռանը՝ տեղափոխվում Մասիս՝ դստեր մոտ։  Իրենց ծննդավայրի կարոտը, նաև հետաքրքիր հանդիպումներն ու ընտանեկան ուշագրավ պատմություններն են նրանց ստեղծագործություններում։

Օրինակ, Վոլոդյա Նիկողոսյանի «Մի կյանքի պատմություն» պատմվածքը նրա տատի մասին է, ցեղասպանությունից փրկված Սառայի կյանքի պատմությունն է։

Նորություններ