Խնուշինակը նման է Գեղամասարին. տեղահանված ընտանիքի նոր տունն ու կենսուրախ փոքրիկները
Հոկտեմբեր 19,2024 16:05
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակավայրերում բազմաթիվ արցախցի ընտանիքներ են հյուրընկալվել: Նրանցից մեկը՝ Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից տեղահանված ընտանիքը, հաստատվել է Գեղամասար գյուղում:
Ընտանիքում 5 անչափահաս երեխա է մեծանում՝ 3 տղա, 2 աղջիկ: Տանտիկինը՝ Սուսաննա Մարտիրոսյանը, REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց, որ որոշ ժամանակ ապրել են Մասիսում, այնուհետ դիմել են Փարոս հիմնադրամին, որն օժանդակություն է ցուցաբերում արցախահայերին: Գեղամասարում նրանց տուն են հատկացրել՝ կից այգով: Սեփական ուժերով բարեկարգման աշխատանքներ են անում, մշակում այգին: Ամուսիններն աշխատանք չունեն, սակայն միասին հաղթահարում են բոլոր դժվարությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: