Հեռավոր գյուղն ու իր գլխավոր տեսարժան վայրը՝ «Հորբատեղի գեյզերը»
Դեկտեմբեր 01,2024 12:05

Հորբատեղ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում: Գյուղի մոտակայքում է գտնվում «Հորբատեղի գեյզերը»: Բնական գազով ջուրն արտավիժում է գետնի տակից և քարերով շրջապատված գեղեցիկ շատրվանի վերածվում։
Հորբատեղը շրջապատված է բնական ու պատմա-մշակութային հրաշալի հուշարձաններով: Գյուղում պահպանվել են 17-րդ դարի Սբ. Հրեշտակապետաց կիսաքանդ եկեղեցին և XIII-XIV դարերի խաչքարեր։
Տեղաբնակները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Այստեղ նաև հրաշալի մեղր են ստանում:
Մանրամասները՝ REGIONS TV-ի տեսանյութում: