«Խնդիրն Արմավիրի մարզում միշտ է եղել, առավել ընդգծված է դարձել ռուս-ուկրաինական պատերազմից հետո» | Region

«Խնդիրն Արմավիրի մարզում միշտ է եղել, առավել ընդգծված է դարձել ռուս-ուկրաինական պատերազմից հետո»

Դեկտեմբեր 13,2023 20:50

Տեղահանման առաջին օրերին արցախցի մեր հայրենակիցներին կարելի է ասել տեղավորում էին տարերայնորեն՝ հիվանդանոցներում, մարզադահլիճներում, գիշերօթիկ դպրոցների, մանկապարտեզների, հյուրանոցների չգործող մասնաշենքերում: Ընթացքում մարզային իշխանություններն ու ՏԻՄ-երը սկսեցին ավելի համակարգված գործել՝ վերահսկելով նաեւ տեղահանված ընտանիքների ներքին տեղաշարժը:

ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում Արմավիրում, առաջնային խնդիրն այսօր նորմալ բնակարանային պայմանների ապահովումն է: Ինչ վերաբերում է բնակարանների բարձր վարձավճարներին, ապա, ըստ լրագրող Սաթիկ Իսահակյանի, այդ խնդիրն Արմավիրի մարզում միշտ է եղել, որն առավել ընդգծված է դարձել ռուս-ուկրաինական պատերազմից հետո, եւ պայմանավորված չէ արցախցի ընտանիքների հոսքով:

Նորություններ