Սանասար Հարությունյանը 16 տարի ղեկավարել է Արցախի Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքը: Հնագույն հայկական բնակավայր է, որտեղ բնակվում էր մոտ 200 մարդ եւ բոլոր ընտանիքներն ունեին իրենց տնտեսությունները:
Բռնի տեղահանումից հետո Սանասար Հարությունյանի եւ նրա որդիների ընտանիքները հաստատվեցին Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքում: Նրանց ժամանակավորապես հատկացված տանը տեղավորվել են 3 ընտանիքով՝ 12 անձով: Ամբողջ ունեցվածքը թողել են Արցախում: