Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել. Հետք | Region

Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել. Հետք

Հունվար 31,2024 16:22

Երևան քաղաքից Արմավիր և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացվում։ Դադարեցվել է նաև Արտենի-Արմավիր և Մեծամոր-Երևան երթուղիների սպասարկումը։ Քաղաքացիները նշված բնակավայրերից Երևան են հասնում մեծ դժվարությամբ՝ տաքսիների, չլիցենզավորված և ապօրինի գործող երթուղայիններով։

Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից չեն կարողանում ստանալ երթուղին ժամանակավոր սպասարկելու տեղեկանքը, որպեսզի միկրոավտոբուսները տեխզննման ներկայացնեն։ Առանց տեխզննման մեքենաները երթուղի դուրս բերելու պարագայում ոստիկանության պարեկային ծառայությունը տրանսպորտային միջոցները տեղափոխում է տուգանային հրապարակ։ Մեքենաները հարկադրված երթուղի դուրս չեն բերում։

Արմավիրի միասնական երթուղու դեռևս 2021 թ․-ին տեղի ուենցած մրցույթի արդյունքները «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վիճարկում է դատարանում, սակայն դրան զուգահեռ շարունակել է փոխադրում իրականացնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Նախարարությունն այժմ ոչ ժամանակավոր մրցույթ է անցկացնում, ոչ էլ երկարացնում է ընկերության սպասարկման իրավունքը՝ չտալով նաև անհրաժեշտ տեղեկանքը, որպեսզի մեքենաները տեխզննման ներկայացվեն։

Տարածքային կառավարման նախարարությունից փոխանցեցին, որ տեղյակ են խնդրից, և քննարկումներ են ընթանում փոխադրողի հետ, որպեսզի ժամանակավոր մրցույթ անցկացնեն։ Այդ դեպքում, ըստ ժամանակացույցի՝ մրցույթը հայտարարվելուց հետո 7 օրվա ընթացում ներկայացվում են դիմումները, որից հետո 3-օրյա ժամկետում ամփոփում են մրցույթի արդյունքները։ Նախարարությունում հույս ունեն, որ այդ ընթացքում կկարողանան իրավիճակը կարգավորել։

Մանրամասներն՝ այստեղ

Նորություններ