Բերդաշեն․ անասնապահությունը՝ միակ զբաղմունք, աթարը՝ միակ վառելիք | Region

Բերդաշեն․ անասնապահությունը՝ միակ զբաղմունք, աթարը՝ միակ վառելիք

Հունվար 02,2025 13:00

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրը 220 բնակիչ ունի, որոնց մեծ մասը նախորդ դարի 90-ական թվականներին այստեղ է տեղափոխվել Ջավախքից։ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Երվանդ Ախցխեցյանը REGIONS TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրանք Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից են, և հիմնականում ազգականներ են։

Բերդաշենցիներից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, բոլորը զբաղվում են անասնապահությամբ։ Ապրում են բարդ բնակլիմայական պայմաններում, օրնիբուն աշխատում են, ստեղծում, սակայն ստիպված են լուրջ դժվարություններ հաղթահարել։

Սպանդանոցային մորթի պահանջի պատճառով չեն կարողանում իրացնել միսը, ստիպված կենդանուն վաճառում են կամ խոշոր անասնապահներին, կամ միջնորդ մսավաճառներին։ Շիրակի մարզում գործող սպանդանոց չկա։

Գյուղացիների պնդմամբ՝ իրենք աջակցության կամ վարկավորման պետական որևէ ծրագրից չեն օգտվում։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ