Գյումրեցիները 2025 թ.-ից առանձնապես մեծ սպասելիքներ չունեն | Region

Գյումրեցիները 2025 թ.-ից առանձնապես մեծ սպասելիքներ չունեն

Հունվար 02,2025 19:00

2024 թվականին, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Գյումրիում, թոշակառուները թոշակի բարձրացման էին սպասում… չեղավ։ Առաջընթացի սպասումներով էին մուտք գործել 2024 թվական։ Բայց տարին առանձնապես աչքի ընկնող չէր։ Փողոցաշինական որոշ ծրագրեր ձախողվեցին տեղական իշխանությունների մաս կազմող քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնությունների պատճառով։

Քաղաքական ինտրիգների ու կառավարման ճգնաժամի հետ կապված խնդիրների նկատմամբ գյումրեցիների մեծամասնությունը շարունակեց անտարբեր մնալ։ Նոր տարվա սպասումների մեջ չմոռացան կարևորել այն, որ առաջընթաց ունենալ հնարավոր է, եթե մարդիկ վերացնեն միմյանց  նկատմամբ ունեցած նախանձն ու ատելությունը։ Սա ոմանք որպես մաղթանք հնչեցրին։

 

 

Նորություններ