Ո՞ր քարտեզը կդառնա հիմք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման աշխատանքներում. կշահե՞նք, թե՞ կկորցնենք | Region

Ո՞ր քարտեզը կդառնա հիմք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման աշխատանքներում. կշահե՞նք, թե՞ կկորցնենք

Հունիս 08,2022 20:00

Ավելի քան 1 դար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացին կարևորություն չէր տրվում: 2 երկրների միջև սահմանները տարիներ շարունակ փոփոխության են ենթարկվել, տարբեր ժամանակներում տպագրված քարտեզներում սահմանները տարբեր են, կատարված փոփոխությունների մի մասի վերաբերյալ կան օրինական փաստաթղթեր, մի մասի վերաբերյալ՝ ոչ:

Փաստն այն է, որ 1920 թվականից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին երբևէ սահմանագծում և սահմանազատում չի կատարվել, դրանք համարվել են Խորհրդային պետության ներքին վարչական սահմաններ, որոնք որոշվել են սովորական հողօգտագործման քարտեզներով:

Ըստ պատմաբանների՝ քարտեզագրմամբ սահմանների ձևավորումը Անդրկովկասում հիմնականում գալիս է 19-րդ դարասկզբից, ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներից հետո: Այլ մանրամասներ՝ ԳԱԼԱ-ի պատրաստած տեսանյութում:

Նորություններ