Հեռակա բանավեճ ընդդիմության եւ իշխանության միջեւ. «փողոցային խուժան», «վախկոտ» ու «դավաճան»
Հայրենիքի փրկության շարժմանը, որը ձևավորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, փոխարինեց «Դիմադրություն» շարժումը։ Հայրենիքի փրկության շարժման բողոքի ցույցերն ավարտվեցին 2021 թվականի ապրիլի 25-ին, երբ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, և տեղի ունեցան ԱԺ նոր ընտրություններ։
«Դիմադրություն» շարժման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի անց՝ 2022թ. ապրիլի 25-ին, ընդ որում, Իջևանից դեպի Երևան՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի մի քանի անդամների և նրանց աջակիցների քայլերթով: Այս անգամ ինչ հաջողություն կունենա ընդդիմադիրների շարժումը, որին միացել են նաև երկրորդ և երրորդ նախագահները, դժվար է ասել։ Հնարավո՞ր է երկխոսություն իշխանության հետ։ «Ա1+»-ը փորձել է գտնել այս հարցերի պատասխանը։
Ի դեպ, քանի որ ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայություններն արդեն շատ-շատ են, չի բացառվում, որ ՔՊ-ն սկսի քննարկել նրանց մանդատից զրկելու հարցը։ Համենայնդեպս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ այս հարցը կքննարկվի, երբ նստաշրջանն ավարտվի, հունիսի 17-ից հետո։