Արցախից բռնի տեղահանված անձինք Արմավիրի մարզում հիմնականում ցանկություն են հայտնում տեղավորվել մայրաքաղաքին մոտ բնակավայրերում՝ Էջմիածին, Փարաքար եւ այլն: Քաղաքային համայնքներում բնակվող տեղահանվածների խնդիրները մասամբ տարբերվում են գյուղերում հանգրվանած մեր հայրենակիցներին մտահոգող հարցերից: ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանի տեղեկացմամբ՝ քաղաքներում բնակվող տեղահանվածներն առավել հաճախ են դիմում զբաղվածության ապահովման հարցով, իսկ գյուղերում շատ են հատկացված բնակարանների կոմունալ-կենցաղային խնդիրները: Առաջնային կարիքները բացահայտելու եւ թիրախային աջակցություն ցուցաբերելու նպատակով մարզային իշխանությունները հաճախակիացրել են համայնքային այցերն ու հանդիպումները: Բռնի տեղահանվածներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ միջազգային որոշ կազմակերպություններ, դեսպանատներ եւ տեղի հասարակական կազմակերպություններ:
«Սա մեծ մարտահրավեր է». Ֆրանսիայի դեսպանատան ատաշեն՝ բռնի տեղահանվածների խնդիրների մասին
Դեկտեմբեր 15,2023 21:24
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024